HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ.«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ Է ՉԼ 10-ՐԴ ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼԸ»
20:53:29 18.11.2013

Կարլո Անչելոտին Մադրիդի հյուրանոցներից մեկում ներկայացրել է իր «Իմ տոնածառը» գիրքը: «Ռեալի» մարզիչը, ում ուղեկցում էին Էմիլիո Բուտրագենիոն ու Միգել Պարդեսան, սկսեց այս խոսքերով.«Ես գրել եմ այս գիրքը, քանի որ սիրում եմ ֆուտբոլը ու փորձել եմ բացատրել, թե ինչպես է ֆուտբոլը փոխվել սկսած այն ժամանակից, երբ մարզում էի Ռեջինայում: Իմ ողջ փորձն ու փիլիսոփայությունը ներկայացված են այս գրքում: Այս գիրքը մարզիչների ու այն մարդկանց համար է, ովքեր սիրում են ֆուտբոլն ու ցանկանում են այս աշխարհի մասին ավելին իմանալ»: Անչելոտին նշեց նաև «Ռեալի» մարզիչ դառնալուց հետո իր առաջ դրած նպատակների մասին.«Այն օրը, երբ «Ռեալ» եկա, շատ հատուկ էր: Երբեք չէի տեսել Չեմպիոնների Լիգայի 9 գավաթները ու միանգամից մտածեցի, որ մեկը պակասում է: Նպատակ է ու մեծագույն մոտիվացիա «Ռեալ Մադրիդի» պես ակումբին օգնել նվաճել իր 10-րդ հոբելյանական գավաթը»:

Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հավանականության մասին.«Վերջին շրջանում նա հիանալի արդյունքներ է ցուցադրում, նա լավագույնն է: Մրցանակը պետք է ստանա նա, ով խաղադաշտում ավելի լավ է դրսևորում իրեն, քան մնացած բոլորը: Իսկ այն, թե գնալու է ՖԻՖԱ-ի միջոցառմանը, թե ոչ, միայն Ռոնալդուի որոշելու հարցն է»: 

Բենզեմայի ու Ֆրանսիայի հավաքականում նրա՝ պահեստային լինելու մասին.«Նա այս մրցաշրջանում շատ լավ է խաղում ու նաև բնավորություն ունեցավ ու կարողացավ շտկել փոքրիկ խնդիրը, որ ուներ: Ինձ համար զարմանալի էր, որ նա մնացել էր պահեստայինների նստարանին»:

Հավաքականների ընկերական խաղերի ու այն խնդիրների մասին, ինչպիսին է, օրինակ, Խեդիրայի վնասվածքը.«Սա մի խնդիր է, որ շատ բարդ է հաղթահարել, քանի որ ակումբում ու հավաքականում տարբեր պահանջներ են ներկայացնում: Երբ մենք նոր էինք սկսել մարզումները, խաղացողները շատ խաղեր չունեին անցկացնելու, ու ամեն ինչ ավելի հեշտ էր:  Շատ դժվար է ամեն երեք օրը մեկ անգամ խաղ անցկացնել: ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն կարող են լուծել այս խնդիրը տարբեր ժամանակացույցեր սահմանելու միջոցով: Խեդիրայի դեպքում մեր բախտը չբերեց: Խաբի Ալոնսոյի մոտ պարզապես ուժգին հարված է, իսկ Խեդիրան մեզ համար շատ կարևոր խաղացող էր, ու հիմա պետք է նոր լուծում գտնենք: Հուսով եմ՝ մենք կլուծենք այս խնդիրը: Ալոնսոյի հետ ամեն ինչ կարգին է, նա պարզապես հարված էր ստացել մի խաղում, որը ընկերական կոչվելու համար չափից շատ ագրեսիվ էր»:

Խեդիրայի բացակայությունը լրացնելու մասին.«Մենք չենք ցանկանում նոր խաղացող ձեռք բերել ձմռանը: Մենք երկու լուծում ունենք: Կամ պետք է նույն խաղային որակներով խաղացողի օգտագործենք, կամ փոխենք խաղահամակարգը: Ես դեռ պետք է մտածեմ այդ մասին, բայց մենք ունենք շատ լավ խաղացողներ, ովքեր քիչ խաղաժամանակ են ստացել, բայց շատ լավ մարզավիճակում են, օրինակ՝ Կազեմիրոն: Իսկոն արդեն մի քանի անգամ խաղացել է կիսապաշտպանական եռյակում, չնայած իրեն ավելի լավ զգում է հարձակվողների թիկունքում: Միգուցե ես ընտրեմ երկու հենակետային ու մի փոքր առաջ քաշված Իսկո տարբերակը: Պեպեն ու Ռամոսը կենտրոնական պաշտպաններ են: Նրանց դիրքերը չեն փոխվելու»:

Կոենտարուի՝ Շվեդիայի դեմ խաղում մեկնարկային կազմում խաղալու մասին.«Ես զարմացած էի, երբ տեսա, որ Կոենտրաուն խաղում է: Մարսելոն հիմա անհատական աշխատանք է կատարում, ու կարծում եմ, որ 15 օրից պատրաստ կլինի: Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը շատ կարևոր է, ինչի համար չես կարող մեղադրել ոչ ոքի, բայց մենք փորձում ենք օգնել խաղացողին հաղթահարել խնդիրները: Հույս ունեմ, որ բոլոր խաղացողներս դուրս կգան Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ»:

«Ռեալի» պես թիմը մարզելու պատասխանատվության մասին.«Սա աշխարհի ամենահեղինակավոր ակումբն է, ու ճնշում կարող է լինել, բայց իմ աշխատանքը միշտ նույնն է՝ ամեն ջանք գործադրել ու օգնել թիմին հաղթելու գործում: Իսկ ժամանակ առ ժամանակ քննադատություններ լսելը օգնում է ավելի լավ անել աշխատանքդ»: 

Այն մասին, թե արդյո՞ք նախագահները փորձել են իրեն թելադրել, թե ինչ կազմ դուրս բերի խաղադաշտ.«Նման բան չի եղել: Շատ է պատահել, որ նախագահի հետ քննարկել ենք իմ կայացրած որոշումը, հատկապես՝ Բեռլուսկոնիի հետ, քանի որ կարծում եմ, որ մարզիչը պետք է բացատրի ամեն ինչ նախագահին: Բայց ոչ ոք ինձ չի ստիպել խաղացողի դաշտ դուրս բերել կամ չբերել»:

Թիմը մարզելու մեթոդի մասին.«Անհնար է բոլորին միաժամանակ գոհացնել: Ամենակարևոր բանը բոլորի հետ հարգանքով վերաբերվելն է: Ես փորձում եմ հարգվել նրա համար, ինչ անում եմ, ու հարգել խաղացողներին ու մարդկանց, ովքեր աշխատում են այս ակումբում»:

Նախորդ տարվա ՊՍԺ-«Բարսելոնա» խաղի ու այս տարվա Կլասիկոյի մասին.«ՊՍԺ-ի հետ մի խնդիր կար առաջին խաղում: Խաղացողները նախկինում երբեք նման մակարդակի խաղերի չէին մասնակցել: Այդ իսկ պատճառով առաջին խաղում մեր գործողություններում վախ կար, ու չէինք գործում այն համարձակությամբ, ինչ երկրորդ խաղում: «Ռեալն» այլ է, որի կազմում խաղում են անչափ փորձառու մի շարք խաղացողներ»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4145 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

16

43 : 20

35

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

16

33 : 12

35

3

Սևիլիա

17

21 : 17

31

4

Խետաֆե

17

26 : 16

30

5

Ատլետիկո Մադրիդ

17

18 : 10

29

6

Ռեալ Սոսյեդադ

17

28 : 20

28

7

Ատլետիկ Բիլբաո

17

19 : 12

27

8

Վալենսիա

17

27 : 24

27

9

Գրանադա

17

24 : 22

24

10

Օսասունա

17

22 : 20

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/12 00:00

Ալավես

1 : 1

Լեգանես

14/12 16:00

Գրանադա

1 : 2

Լևանտե

14/12 19:00

Ռեալ Սոսյեդադ

2 : 2

Բարսելոնա

14/12 21:30

Ատլետիկ Բիլբաո

0 : 0

Էյբար

15/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Օսասունա

15/12 15:00

Խետաֆե

2 : 0

Վալյադոլիդ

15/12 17:00

Սելտա

2 : 2

Մալյորկա

15/12 19:00

Էսպանյոլ

2 : 2

Բետիս

15/12 21:30

Սևիլիա

1 : 2

Վիլյառեալ

16/12 00:00

Վալենսիա

1 : 1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04:11:09 16.12.2019
03:48:02 16.12.2019
06:16:27 15.12.2019
5-ից 5. Խամեսը ցուցադրել է իր բասկետբոլային ունակությունները (տեսանյութ)
18:05:35 14.12.2019
Օդրիոսոլան դարձավ 24 տարեկան
18:04:28 14.12.2019
«Պատմական գոլեր»․ Ռուդ վան Նիստելրոյ
18:03:10 14.12.2019
«Սանտիագո Բեռնաբեուի» բացման 72-րդ տարեդարձը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.59
10
17
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
16
12
4
0
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.94
16
17
Մեսի
Բարսելոնա
6
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
9
Վացլիկ
Սևիլիա
1
17
17
Վիկտոր Դիաս
Գրանադա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,18
20
17
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,29
22
17
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33