«Յուվենթուսի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի ծառայություններով, հայտնում է իսպանական մամուլը:
Իտալական գրանդի ներկայացուցիչները հետևում են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ելույթներին մեծ ուշադրությամբ: Ալոնսոն նոյեմբերին կդառնա 32 տարեկան, իսկ նրա պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ դեռ երկարաձգված չէ: «Յուվենթուսի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Ալոնսոյին ձմռանը, իսկ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պահանջում է նրա դիմաց 6 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում վնասվածքի պատճառով իսպանացին դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Մադրիդի» կազմում:
ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am